Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

2026-ը փրկության ընտրություն է լինելու

2026-ը փրկության ընտրություն է լինելու
10.11.2025 | 14:00

Խոսքս ուղղում եմ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզի Պարյուր Սևակ գյուղի և այլ բնակավայրերի մեր քաղաքացիներին:

Շատ վաղուց կա որոշում, որ ՀՀ-ի տարածքում կան բնակավայրեր՝ անկլավներ, որոնք փոխանցվելու են Ադրբեջանին. Մասնավորապես, դրանցից ամենից կարևորը ռազմավարական առումով Տիգրանաշենն է:

Ի՞նչ է սպասվում ձեզ և ողջ ՀՀ-ին, եթե 2026-ին սա վերընտրվի ու կարողանա կառավարություն կազմել:

Տիգրանաշենը հայաթափվելու է. տեղի բնակիչները, մեծագույն հավանականությամբ, տեղափոխվելու են Պարույր Սևակ գյուղ. տևական ժամանակ նշյալ գյուղում նորգաղթյալ տիգրանաշենցիների համար տներ են նախագծվել, ու մի մասը արդեն կառուցվել է (տես՝ կից ֆոտոները):

Տիգրանաշենի հանձնումից հետո այստեղ են տեղակայվելու՝

- Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր և սահմանապահ ստորաբաժանումներ,

- Ադրբեջանի մաքսային ծառայության կառույցներ,

- Բաքվի կողմից նշանակվելու է տարածքի ժամանակավոր կառավարիչ,

- ավելի ուշ այստեղ կտեղափոխվի նաև ինչ-որ քանակի ադրբեջանական ազգաբնակչություն:

Տիգրանաշենով անցնող ՀՀ-ի՝ հյուսիսը հարավին միացնող ռազմավարական ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական անվտանգության ու մաքսային ծառայությունների լիարժեք վերահսկողության տակ, քանի որ համարվելու է Ադրբեջանի տարածք:

Սա նշանակում է, որ ադրբեջանցիներն են որոշելու՝ հայկական բեռնատար կամ մարդատար ո՛ր մեքենան անցնի, որը՝ ոչ:

Ի դեպ, նրանք կարող են խուզարկություններ անել՝ իջեցնելով ՀՀ քաղաքացիներին:

Ավելին՝ կարող են խոչընդոտել ՀՀ-ի հյուսիսից հարավ ռազմական նշանակության բեռների տեղափոխմանը:

Սա գրում եմ, որ առավել մանրամասն պատկերացնեք գալիք կամ, ավելի ճիշտ, արդեն ընթացիկ աղետը:

Սա լավ հիշեք, երբ 2026-ի ընտրությունների ժամանակ ասեք, թե բա՝ ընդդիմության մեջ որևէ մեկը չկա, ում ընտրեմ, կրկին սրան պետք է ընտրեմ:

Մտածեք այս մասին:

Կարող եք նաև տարածել այս նյութը:

Ձեզ լավ օր. 2026-ը փրկության ընտրություն է լինելու, հետո էլ տարբերակ չի լինելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ